Թեժառույքի վանքը գտնվում է Մեղրաձոր գյուղի դիմացի լեռան լանջին` մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այնտեղ հասնելու համար մոտ 20 րոպե պետք է բարձրանալ անտառապատ լեռան խիստ զառիվեր լանջով։ Կառուցվել է 1190 թ.-ին։ Հայաստանի տարածքում պահպանված հայ քաղքեդոնական վանքերից է։ Այս վանքի պատերին պահպանվել են վրացերեն մի շարք արձանագրություններ։ Հայաստանի մյուս քաղքեդոնական վանքերից են` Կիրանցը, Ախթալան, Խուճապի վանքը, Քոբայրը, Բգավոր եկեղեցին, հնեվանքը, Սրվեղը ևն։ Թեժառույքի Գլխավոր եկեղեցին կանգուն է, բայց կիսաքանդ։ Շրջակայքում քարերի բավականին շատ բեկորներ կան։
Очень своеобразная церковь. Находится в хорошем состоянии. Добираться примерно 15 мин дороги