Церковь хорошо отреставрирована
Incredible church high on the mountains
Արագածոտն մարզի Կոշ գյուղի հյուսիս-արևելյան ձորալանջին է գտնվում Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.), այն կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։
This restored 7th century church, situated high above a dry riverbed, occupies a shelf of land so narrow it seems to cling desperately to the steep, boulder-strewn mountainside. Scramble to the top of the mountain for a bird's eye view of the village of Kosh, and walk among the interesting remains of Koshavank monastic complex.