• Delete
  • Edit

About

Saint Sarkis Church is a church, located at Argavand 0805, Armenia

Location :
Argavand 0805

Added by Jopie, at 03 January 2018

Add missing information

Add email
Add phone
Add business description
Add website
Add Social Media
Add Products and Services

1 Reviews

  • A Anim
    10 January 2018

    Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Արգավանդ գյուղի կենտրոնում՝ գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում։ Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, եզրերինը՝ թաղակապ ուղղանկյուն ավանդատներով։ Երկայնական պատերի որմնամույթերը պահում են թաղակապ երկլանջ ծածկը՝ կառուցված փայտե հեծաններով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Կառուցվել է գորշ տուֆով։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին գործել է որպես մատուռ։

    Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից տեղեկանում ենք եկեղեցու կառուցման մասին, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի։

    1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է։ Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ։

    response / report this review

Rate & Write Reviews