Lodging

Noravank B&B and Gastro Yard

Noravank B&B, Ch'iva

About

Noravank B&B, Varuj and Heghine's guest house in Chiva, southern Armenia, 20 km west of Yeghegnadzor.

Tags : #Home, #HotelLodging, #Hotel&Lodging

Location :
Noravank B&B, Ch'iva

Description

Noravank B&B հյուրատունը տեղակայված է Վայոց Ձոր մարզի Չիվա գյուղում, Երևան քաղաքից 100կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 1260մ բարձրության վրա: Հյուրատունը բաղկացած է 2 հարկից, կառույցը հարմարեցված է տեղի ճարտարապետությանը, հարդարանքը նպաստում է հարմարավետ և հանդարտ մթնոլորտի ստեղծմանը: Աապահովված է կենցաղային և սանիտարական բոլոր հարմարություններով և անհրաժեշտ այլ միջոցներով:
Հյուրատունը ունի 6000ք/մ ընդարձակ այգի` խնձորի, բալի, ծիրանի, տանձի, ընկույզի, պնդուկի, նուշի, թզի, հոնի, նռան, սերկևիլի, սալորի արքայանարինջի և այլ ծառերով: Առկա է բանջարանոց, որտեղ աճեցվում է սննդի համար օրգանիկ բանջարեղեն, կանաչեղեն:
Հյուրանունն ունի փակ աավտոտնակ` նախատեսված 2 ավտոմեքենայի համար և բացօդյա, անվճար ավտոկայանատեղի` 10-15 ավտոմեքենայի կայանման համար:
Այգում տեղակայված է նաև ընտանի կենդանիների ընդարձակ ֆերմա:
Ըստ պայմանավորվածության հյուրերը կարող են ներկա գտնվել ավանդական թոնրի լավաշի թխման արարողությանը, ծանոթանալ մեղրի պատրաստմանը և համտեսել, նաև մասնակցել գինու և տարբեր մրգերից թորված օղու համտեսմանը:
Կազմակերպվում է նաև ակտիվ հանգիստ` քայլարշավներ, այցելություններ պատմամշակույթային տեսարժան վայրեր: